«Քաղաքացիական պայմանագիր» միավորման նպատակը իշխանափոխությունն է

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա մի խումբ համախոհները այսօր հայտարարեցին «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին:

Կառավարման խորհրդի կազմում են Սասուն Միքայելյանը, Նիկոլ Փաշինյանը, Մարինե Մանուչարյանը, Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» միավորման նպատակը Հայաստանում իշխանափոխության հասնելն է և ժողովրդավարական գործընթացների վերականգնումը։

Հայտարարության ուղիղ հեռարձակման տեսագրությունը կարող եք դիտել ստորև: