Ռուսաստանում հերթական սպանության հետևանքով կրկին սրվել են տեղաբնակների և ներգաղթյալների հարաբերությունները։
Նիժնի Նովգորոդի մարզի Արզամաս քաղաքում դեկտեմբերի 7-ի գիշերը հայերին պատկանող «Օջախ» սրճարանում վիճել էին արզամասցի երիտասարդներն ու սրճարանի աշխատակիցները, այդ թվում՝ սրճարանի խոհարարը։
Այս վեճի հետևանքով դանակի հարվածից մահացել է 26-ամյա Ալեքսանդր Սլակաևը, նրա ընկերը հիվանդանոցում է։ Արդեն ձերբակալվել են այս սպանության մեջ կասկածվող երեք երիտասարդներ։ Թեև ռուսական լրատվամիջոցները չեն նշում ձերբակալվածների ազգությունը, սոցցանցերում արզամասցիները արդեն գրել են, որ ձերբակալվածները հայեր են։
Շաբաթ օրը մոտ հինգ տասնյակ արզամասցիներ դուրս էին եկել Սոբորնայա հրապարակ՝ պահանջելով արդար հետաքննություն անցկացնել և պատժել մեղավորներին, ինչպես նաև փակել այն բոլոր սրճարանները, որոնց տերերը ռուսներ չեն։
Քաղաքի կենտրոնական հրապարակում ակցիայի մասնակիցներին են հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու ոստիկանապետը։
Օտարերկրացիների մասնակցությամբ սպանությունն առաջին անգամ չէ, որ հանգեցնում է զանգվածային ցույցերի։ Հոկտեմբերին Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում տեղի բնակիչները Եգոր Շչերբակովի սպանության պատճառով զանգվածային անկարգություններ էին սկսել։ Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 31-ամյա ադրբեջանցի Օրհան Զեյնալովը։