Թայլանդի վարչապետը հայտարարել է երկրի խորհրդարանը ցրելու և 60 օրվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։
Երկրի մայրաքաղաք Բանգկոկում տասնյակ հազարավոր ցուցարարներ արդեն մեկ ամսից ավելի այդ պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում։ Դժգոհության առիթը համընդհանուր համաներման մասին օրենք ընդունելու՝ խորհրդարանի փորձերն էին, ինչի նպատակը, ըստ ընդդիմադիրների ու ցուցարարների, երկրից արտաքսված նախկին վարչապետ Տաքսին Չինավատիի վերադարձն էր Թաիլանդ։