«Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժները Գյումրիից և Շիրակամուտ՝ նախկին Նալբանդ գյուղից:
1988 թվական, 7-ը դեկտեմբերի, 11:41․ 10 բալլ ուժգնությամբ երկրաշարժը 41 վայրկյանում Հայաստանի 41 տոկոսն ավերակի վերածեց:
25 հազար զոհ, 500 հազարից ավելի անօթևաններ: Ամենից շատ զոհ Գյումրիում էր՝ 17 հազար:
Այսօր երկրաշարժի 25-րդ տարելիցն է: Գյումրիում երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ ամեն տարվա պես ծաղկեպսակներ են տեղադրված՝ նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անուններով, սակայն այդպես էլ նրանցից որևէ մեկը Գյումրի չայցելեց այսօր:
«Մեր ղեկավարությունը անպայմա՛ն այսօր պետք է ներկա լիներ, պետք է սփոփանքի խոսք ասեր՝ «այո, անցել է 25 տարի, մենք դեռ չենք կարողացել վերականգնել ձեր քաղաքը, մեր փլատակները չենք վերացրել, բայց մենք ձեզ հույս ենք տալիս, լույս ենք տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մի գյումրեցի կին:
Ֆրանսիայից, սակայն, հատուկ երկրաշարժի 25-րդ տարելիցին զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Ֆրանսիա - Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները՝ Ռընե Ռուքեի գլխավորությամբ: Ֆրանսիացի խորհրդարանականների խմբի կազմում առաջին անգամ Հայաստան է այցելում նաև Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակներից է:
Տեղական իշխանությունների հետ հանդիպումներից հետո ֆրանսիացի պատգամավորները մասնակցեցին երկրաշարժի զոհերի հիշատակի արարողությանը:
Ռընե Ռուքեն Գյումրիում եղել էր երկրաշարժից մեկ ամիս անց: «Առաջին անգամ 1989 թվականի հունվարին այցելեցի պատգամավորների հետ, և մեծ ողբերգություն ապրեցինք: Երկրաշարժի օրերին մենք ականատես եղանք մի բացառիկ զորաշարժի [ֆրանսահայ] համայնքի կողմից: Կարելի է ասել՝ դա նաև շրջադարձ էր ֆրանսահայ համայնքի կյանքում», - ասաց ֆրանսիացի խորհրդարանականը:
Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ աղետի գոտի ուղարկեց փրկարարների մեծ խումբ, որին հաջորդեց մեծածավալ օգնությունը:
Ֆրիդ Սողոյանի՝ երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված քանդակում, ի դեպ, նաև ֆրանսիացի փրկարար կա, ու ֆրանսիացի պատգամավորների աչքից դա չվրիպեց:
Երկրաշարժից քառորդ դար անց արդյոք կարելի՞ է ասել, որ Գյումրին վերակառուցված է: Գյումրեցիները միանշանակ այն կարծիքն ունեն, որ՝ դեռ ոչ:
«Այսօր մեղադրելու օր չի, բայց շատ մարդիկ են մեղավոր՝ սկսած պետությունից, կառավարությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքի մի բնակիչ՝ շարունակելով․ - «Թող մտածեն էն մարդիկ, որոնք պատասխանատվություն ունեն՝ էսօրվա համար, երեկվա համար ունեին և վաղվա համար պիտի ունենան: Թող մտածեն»:
«Ինչպե՞ս կարելի է քաղաքը վերակառուցված համարել, երբ այդքան մարդ դեռ տնակներում է ապրում, որ այդքան հիշեցնող շենքեր ու շինություններ կան, որ այդքան փլատակներ կարելի է տեսնել: Ոչ, ես կասեմ՝ քաղաքը վերակառուցվում է կրիայի քայլերով», - ընդգծեց գյումրեցի մի կին:
«Ոչ, չի վերականգնվել: Միլիոններ, տրիլիոններ ստացան Գյումրու համար, բայց բոլորը կերան, էլ ո՞վ թողեց, որ մեր շինարարությունը պատրաստ լիներ», - ասաց մեկ այլ գյումրեցի:
Երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը նախագահ Սերժ Սարգսյանը հենց Գյումրիում հայտարարեց, որ հինգ տարի անց, այսինքն՝ արդեն իսկ այսօր, այլևս անօթևան ընտանիքներ չեն լինի աղետի գոտում: Սակայն հինգ տարի անց անօթևանների հերթացուցակում դեռ բնակարանի փոխհատուցման են սպասում հարյուրավոր ընտանիքներ, մոտ 4 հազար 500 ընտանիք էլ տնակներում է բնակվում՝ բնակարանի հույս անգամ չունենալով:
Գյումրիում այսօր երկրաշարժի 25-րդ տարելիցը նաև ամոթի օր էր հայտարարված, որ քառորդ դար անց տնակներում ապրող ընտանիքներ կան:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվեց, թե անօթևանների հերթացուցակով այսօր, ի վերջո, քանի՞ ընտանիք է բնակարան ստանալու:
«Հերթացուցակում մնում են 649 ընտանիքներ, որոնց վերաբերյալ ասեմ․ 404-ը չեն ներկայացրել փաստաթղթեր մինչև 2011 թվականի նոյեմբերի 1-ը՝ սահմանված ժամկետում, ուշացրել են: Այս 404-ից 244-ը արդեն իսկ ներկայացրել են ընդամենը դիմումներ՝ քաղաքապետարան, որը, դժբախտաբար, էս պահին չի քննարկվում, որովհետև ժամկետից հետո են ներկայացվել: 93 ընտանիք սեփական բնակելի տներ էին կորցրել՝ նրանց շահառու էս ծրագրի շրջանակներում չեն համարում: Եվ 152 կիսված ընտանիքներ, որոնք բնակարան ստացել են սահմանված քանակով, ինչքան որ իրենց ընտանիքին 432 որոշմամբ հասնում է», - փոխանցեց Մարգարյանը:
«Նույնիսկ եթե հաշվի ենք առնում այս 244 ընտանիքին, որոնք ժամկետից ուշացումով են դիմումներ ներկայացրել, և այս 649 ընտանիքները, որոնք ընդհանրապես չէին եկել, ընդհանուր հերթացուցակում մնում էր 893 ընտանիքներ, որոնք չէին կարող շահառու համարվել տարբեր պատճառներով», - շարունակեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
Գյումրիում 25 տարիների ընթացքում մոտ 22 հազար բնակարան է կառուցվել, մոտ այդքան էլ բնակֆոնդ էր ավերվել երկրաշարժին: Սակայն դեռ անօթևան հազարավոր ընտանիքներ կան ինչպես Գյումրիում, այնպես էլ մի քանի գյուղական համայնքներում:
Դեկտեմբերի 7-ին ժամը 11:40 Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներում ու փողոցներում ոչ ոքի չես հանդիպի:
88-ի երկրաշարժից հետո Շիրակամուտի՝ նախկին Նալբանդի բնակիչները յուրաքանչյուր տարի նույն օրը, նույն ժամին այցելում են գերեզմանոց:
Երկրաշարժի հետևանքով գյուղը հիմնովին քանդվել էր, ավելի քան 400 մարդ է զոհվել:
Շիրակամուտում թեև բնակարաններ են կառուցել, շատերը վագոն-տնակներից տեղափոխվել են, սակայն, ինչպես բնակիչներն են ասում, կյանքը Նալբանդում էլ առաջվանը չէ:
«Աճ չկա էլ մեր գյուղում, ընդամենը 13 աշակերտ ունենք, որ առաջին դասարան են գնում: Չկա: Առաջ, է, Նալբանդը երեք հազար բնակչություն ուներ, 50 տոկոսը գնացել են․ էս տունը դատարկ, էն տունը դատարկ, էնտեղ դատարկ, տղաս գնացել է․․․ Աշխատանք չկա, բան չկա, ինչո՞վ ապրեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մի շիրակամուտցի:
Անիչկա Բալյանը անգամ 25 տարի անց մանրամասն հիշում է, թե ինչպես ընտանիքի բոլոր անդամները փրկվեցին այդ օրը:
Երկրաշարժի պատկերը մարդկանց հիշողությունից չի ջնջվում: Թեև կյանքը շարունակվում է, բայց մարդիկ առաջվա պես չեն ուրախանում: «Էն առաջվա ուրախությունը, առաջվա հարսանիքը մեր մոտ էլ չի լինում», - ասում է շիրակամուտցի կինը: «Չհիշել չի կարելի, ոչինչ չի մոռացվել», - ասաց մեկ այլ կին:
Շիրակամուտում դեկտեմբերի 7-ին երբեք դաս չի լինում:
Երկրաշարժից առաջ մի քանի գործարաններ են եղել, մարդիկ աշխատել են, մինչդեռ այսօր գյուղում աշխատանք չկա, բնակչությունը արտագաղթում է, գյուղացիներն էլ հիմնականում ապրում են արտագնա աշխատանքի հաշվին:
Շիրակամուտցիներն ասում են, որ գյուղը 100 տոկոսով չի վերակառուցվել:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ վերականգնողական աշխատանքները հատկապես ակտիվացել են 2008 թվականից և շարունակվում են մինչ օրս:
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքների վերացման և բնակարանային ապահովման ծրագրում ընդգրկվել են մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքները և 33 գյուղական համայնքներ:
«Սպիտակում մնում է կառուցել 49 մեկսենյականոց բնակարաններ, և այնտեղ բազմաբնակարանային շենքերում բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրը կավարտվի: Ստեփանավան քաղաքում կառուցվեց պետական բյուջեի ֆինանսավորմամբ և շահագործման հանձնվեց 56 բնակարան, և բազմաբնակարանային շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը իսպառ վերացվեց: Վանաձոր քաղաքում նույն կատեգորիայի ընտանիքների համար մնում է կառուցել մեկ բնակելի շենք՝ 16 բնակարանով», - փոխանցեց Ասլանյանը:
Գյուղական բնակավայրերում էլ դեռևս 440 ընտանիքների բնակապահովման խնդիրը ընթացքի մեջ է:

«Կյանքը Նալբանդում էլ առաջվանը չէ»