Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան այսօր հնարավոր է ուղևորվել երեք ճանապարհով, որոնցից ոչ մեկը, տեղի բնակիչների պնդմամբ, անվտանգ չէ։
Առաջինը Վազաշեն - Պառավաքար ճանապարհահատվածով պետական նշանակության ավտոճանապարհն է, որը հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմի գնդակոծությունից հետո փակվել է։
Մյուսը Բերդ - Ճամբարակ ավտոճանապարհն է, որը նույնպես սահմանային հատված ունի, և այն ամեն րոպե կարող է գնդակոծության ենթարկվել, բացի այդ՝ ձմռան ամիսներին ձյան պատճառով շատ հաճախ անանցանելի է դառնում։
Երրորդը սահմանային հատված չունեցող Իծաքար - Գանձաքար - Իջևան ավտոճանապարհն է, որը, սակայն, գտնվում է անմխիթարական վիճակում և շատ քիչ է շահագործվում։
Ճանապարհի խնդիրը հատկապես զգացվում է ձմռան ամիսներին, այդ իսկ պատճառով այսօր Տավուշի մարզի մի խումբ երիտասարդներ նամակով դիմել են երկրի նախագահին։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նամակի հեղինակներից Սիրանույշ Մելիքյանը ասաց, որ այս վիճակը տեղի բնակիչներին արդեն հոգնեցրել է, անգամ սնունդ փոխադրող մեքենաներն են դժվարությամբ հասնում տարածաշրջան։
Սիրանույշի խոսքով՝ այս պահին հիմնական համարվող Բերդ - Ճամբարակ ճանապարհով քչերն են երթևեկում, քանի որ ձյան պատճառով այն շատ վտանգավոր է, մեծ թվով վարորդներ նախընտրում են մոտ 40 օր առաջ գնդակոծված Վազաշեն - Պառավաքար ճանապարհահատվածով երթևեկել: Ներկայումս ճանապարհահատվածում հսկողություն են իրականացնում ոստիկանները և զինվորականները, ովքեր ճանապարհը բացում են միայն ստորագրություն վերցնելուց հետո, որ իրենք պատասխանատու չեն անցնողի կյանքի համար։
Նամակի տակ ստորագրած մոտ 200 երիտասարդներ պնդում են, որ իրենց տարածաշրջանի համար ճանապարհը պարզապես կյանքի և անվտանգության երաշխիք է, մինչդեռ խնդրի լուծման ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա, նրանց կարծիքով՝ պետք է շուտափույթ կերպով վերանորոգել միակ անվտանգ և սահմանային հատված չունեցող Իծաքար - Գանձաքար - Իջևան ավտոճանապարհը։
«Ասում են, որ ծրագիրը կա, հետո ծրագիրը նախագծողներից տեղեկացանք, որ թանկ է, իբր, ճանապարհը, պետք է ուրիշ նախագծեր մտածել, բայց հաստատ այդ ճանապարհը մեր կյանքից ու հայրենիքից առավել թանկ չի: Քայլեր ձեռնարկվել են, բայց այժմ զուտ քննարկման է դրված ծրագիրը, ոչ մի կոնկրետ լուծում չկա, ոչ ոք ոչ մի հստակ բան չի ասում», - նշեց Սիրանույշը:
Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Տավուշի երիտասարդների գլխավոր խնդրանքը միակ անվտանգ՝ Իծաքար - Գանձաքար - Իջևան ճանապարհը հնարավորինս շուտ բարեկարգելն է։ Դա, նրանց կարծիքով, անհրաժեշտ է, և եթե նախագահը չարձագանքի, ապա իրենք սեփական ուժերով կբարեկարգեն ճանապարհը։
«Եթե պատասխանը դրական չլինի, մենք մեր միջոցներով նախահարձակ ենք լինելու միակ ապահով ճանապարհի վերանորոգմանը, ոտքի ենք հանելու ամբողջ տարածաշրջանի ժողովրդին, ֆոնդ ենք բացելու ու նախահարձակ ենք լինելու մեր ճանապարհի վերանորոգմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սիրանույշ Մելիքյանը: