ԱՄՆ-ում ռուս դիվանագետները մեղադրվում են խարդախության մեջ

Տեսարան Նյու Յորքից

Նյու Յորքում բնակվող մոտ հինգ տասնյակ ռուս դիվանագետների և նրանց կանանց մեղադրանք է առաջադրվել՝ անապահով խավերին առողջապահական օգնություն տրամադրելու շրջանակներում 1.5 միլիոն դոլարի խարդախություն կատարելու համար։

Դատախազությունը պնդում է, որ դիվանագետները իրենց եկամուտների մասին սխալ տեղեկություններ են տրամադրել՝ մասնակցելու համար անապահովների համար նախատեսված առողջապահական ծրագրին։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը կարծում է, որ այդ հայտարարությունները պետք է ուսումնասիրվեն, քանի որ դրանց հիմնավոր լինելը կասկածներ է հարուցում։