Ամերիկացի կոնգրեսականները շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղին։
Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այս օրերին մի շարք միջոցառումների է մասնակցել, որոնց ներկա են գտնվել նաև ամերիկացի պաշտոնյաներ։ Մասնավորապես, երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում, որը վարում էր կոնգրեսական Ֆրենկ Փալլոունը։
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ կոնգրեսականներն իրենց ելույթներում բազմիցս վերահաստատել են, որ պատրաստակամ են շարունակել նպաստել Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, միջազգային ճանաչմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կողմից որդեգրած ժողովրդավարական ուղին:
«Կոնգրեսականները հստակորեն կոչ էին անում շարունակել ամերիկյան օգնությունը դեպի Արցախ։ Արցախը այն փոքրաթիվ շրջաններից է, որ թեև չի ճանաչվել որպես երկիր ներկայիս ամերիկյան կառավարության կողմից, բայց ամերիկյան օժանդակություն է ստանում։ Եվ կոնգրեսականները նշեցին, որ ուզում են շարունակել այդ աշխատանքը, և նույնիսկ հավելյալ ճնշում բանեցնել ԱՄՆ-ի արտաքին գործոց նախարարության վրա, որ գումարները ընդլայնվեն»,- ասաց Չուլջյանը։
Հատկանշական է, որ ամերիկյան Կոնգրեսում արդեն վեցերորդ անգամ կազմակերպվող այս միջոցառումը նվիրված է որևէ երկրի կողմից դեռևս ճանաչման չարժանացած Լեռնային Ղարաբաղի անկախությանը։ Այս անգամ էլ կոնգրեսականներն իրենց ելույթներում անդրադարձել են բանակցություններին՝ Ղարաբաղի միանալու հարցին և ամերիկյան կառավարության կոչ արել հարգել Ղարաբաղի արդար ինքնորոշման իրավունքը։
«Երեկվա պատգամը, ինչպես ամեն տարի, այն էր, որ միայն ժողովրդավարությամբ, միայն բանակցություններով է Արցախի կառավարությունը ցանկանում այս հարցը լուծել։ Կոնգրեսականների պատգամը այն էր, որ կշարունակեն հետևել Արցախի ժողովրդավարության հազորացմանը, տնտեսական հզորացմանը, կոչ են անում զորավիգ կանգնել այդ հզորացմանը»,- փոխանցեց Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը։
Իսկ իր ելույթում Աշոտ Ղուլյանը, Լեռնային Ղարաբաղի վերջին քսանհինգ տարիների անցած ուղուն, ասել է.- «Այդ տարիները մեզ շատ բան են սովորեցրել։ Սովորեցրել են նաև թույլ չտալ որևէ ոտնձգություն մեր ժողովրդի դեմ և մեր երկրի անվտանգությանը: Մենք հաստատում ենք, որ Արցախի անվտանգությունը սակարկության ենթակա չէ և մենք այսօր առավել, քան 25 տարի առաջ, պատրաստ ենք պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը: Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն լիարժեք ձևաչափով և քաղաքակիրթ, կառուցողական բանակցությունների միջոցով»։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակն իր ելույթն ավարտել է Քենեդու խոսքով՝ ընդդիմախոսներին հորդորելով խաղաղություն որոնել, քանի դեռ կողմերի կուտակած զինանոցների կործանարար ներուժը վերստին աղետի առջև չի կանգնեցրել։