Ուկրաինայի իշխող կուսակցությունը մեղադրում է ընդդիմությանը

Եվրամիությանը Ուկրաինայի ինտեգրման կողմնակիցների ցույցը Կիևում՝ երկրի նախագահի նստավայրի մոտակայքում, 3-ը դեկտեմբերի, 2013թ․

Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցությունը ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը գրավելու նպատակով ուժի կիրառման սցենար նախապատրաստելու մեջ։

«Անցած օրերի դրամատիկ իրադարձությունները ցույց տվեցին ընդդիմության մտադրությունները, ուժով իշխանությունը խլելու նրանց պատրաստվածությունը», - ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։