Հայաստան է այցելում Իրաքի ԱԳ նախարարը

Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարի, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։

Իրաքի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հոշիար Զեբարին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ, հայ - իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։

Վաղը տեղի կունենան Հայաստանի և Իրաքի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հոշիար Զեբարին կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: