Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հայ - ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը: