«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է ակտիվիստներին բերման ենթարկելու՝ ոստիկանության գործողությունները և դրանք որակում հակաօրինական, կոչ է անում իշխանություններին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և վերջ տալ անհամաչափ միջոցառումներին ու քաղաքական հետապնդումներին:
«Այսօր առավոտյան պաստառներ փակցնելու ժամանակ մի շարք ակտիվիստներ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոն և Շենգավիթի բաժանմունքներ: Բերման ենթարկվածների թվում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը», - ասված է «Ազատ դեմոկրատներ»-ի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Կուսակցությունը ակնհայտ է համարում, որ ոստիկանության գործողությունների նպատակը ընդդեմ Հայաստանի Մաքսային միության անդամակցության երթը և բողոքի ակցիան խափանելն է, «ինչը, սակայն, կոպտորեն խախտում է ՀՀ Սահմանադրությունը և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքը»:
«Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը իրականում միտված է Հայաստանի ինքնիշխանության ու սահմանադրական իրավունքի պաշտպանությանը և կրում է խաղաղ բնույթ», - ընդգծում է «Ազատ դեմոկրատներ»-ը: