Գյումրիում «պապայի» գալուստին են սպասում

Your browser doesn’t support HTML5

Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ փակվել են քաղաքի գլխավոր փողոցները, խանութները։ Դրամատիկական թատրոնի աստիճաններին կարմիր գորգ է փռված, շրջակայքում արհեստական խոտածածկ է «տեղադրված»։ Գյումրեցիներն ասում են, թե սպասում են «պապային»։ Ոստիկանները մայթերից հեռացնում են մարդկանց։