Սպիտակ տան կայքէջում հրապարակվել են ութ ուղերձներ, որոնցով Միացյալ Նահանգներին խնդրում են օգնել Ուկրաինային: Դրանցից մեկը, որը հորդորում է ԱՄՆ-ին «պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախարարների կաբինետի անդամների դեմ», հավաքել է ավելի քան 122 հազար ձայն․ դա նշանակում է, որ ուղերձը մոտ ժամանակներս պետք է քննարկվի և պաշտոնական արձագանքի արժանանա: