Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով՝ Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն: Այդ մասին այսօր տեղեկացնում է դատախազության պաշտոնական կայքէջը:
Նույն աղբյուրը նախօրեին հաղորդել է, որ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ: Մասնավորապես, Արսեն Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից, Արսեն Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից, Արմեն Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից, Կարեն Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից, Թևոս Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից, Վահագն Մուրադյանը նշանակվել է գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից: