Հայաստանի կառավարությունը վճռական է կենսաթոշակային բարեփոխումների հարցում և մտադիր չէ հրաժարվել դրանցից: Այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Դիլիջանում այսօր անցկացվող գործարար համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին:
Ի պատասխան կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բարձրացած բողոքի ալիքի վերաբերյալ դիտարկման՝ վարչապետը հիշեցրեց, որ ժամանակին էլ բողոքում էին ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման համակարգի ներդրման դեմ:
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել առաջիկա հունվարի 1-ից:
Սարգիս Հարությունյան, Դիլիջանից