Արգիշտի Կիվիրյանի գործը երկրորդ անգամ ուղարկվեց դատարան
Your browser doesn’t support HTML5
Թեև Հատուկ քննչական ծառայությունը երկու շաբաթ առաջ ավարտել էր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը, այսօր Կիվիրյանը դարձյալ հրավիրել էր քննչական մարմին: Իրավապաշտպանը փոխանցեց, որ նախաքննությունը վերսկսվել է, և որոշ ճշգրտումներից հետո այսօր երկրորդ անգամ գործն ուղարկվել է դատարան։