«Վաղարշ և ընկերներ» ոսկու շուկայի աշխատողներն այսօր բողոքի ցույցի էին ելել։
«Ազատության» հետ զրույցում ցուցարարներն ասացին, որ էկոնոմիկայի նախարարությունը շուկայում ստուգումներ է իրականացրել ու մեծ տուգանքներ նշանակել ոսկյա զարդերի վրա դրվող հարգադրոշմի անորակության համար։ Մինչդեռ ոչ այդ կնիքի դնողն են իրենք, ոչ էլ որակի պատասխանատուն։
«Մենք գումարը վճարում ենք հարգորոշում են, հարգադրոշմում եմ, բայց այդ նույն դրոշի վրա իրենք գալիս են ձիու պոչը չի երևում, պիտակը սխալ է գրված։ Երկու միլիոն տուգանել են, ընտանիք է պահում, հունվար է գալիս»,- ասում են աշխատողները։
Նրանք անհանգստացած են, ասում են՝ բանկից վարկեր են վերցրել, պարտքեր կուտակել ու հիմա ոչ միայն վարկը մարելու, այլև այդ մեծ տուգանքները վճարելու հնարավորություն չունեն։
Ոսկու շուկայի առջև սկսված ցույցն ավելի ուշ տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց, որտեղ ցուցարարները պահանջում էին ընդունել իրենց և պարզաբանումներ տալ։ Նրանց թեև ներս չհրավիրեցին, սակայն կառավարության դիմումների վարչությունից բողոքը լսեցին ու խոստացան ընթացք տալ։
Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ վաճառվող ոսկյա զարդերը պարտադիր պետք է լինեն հարգորոշված ու հարգադրոշմված, այսինքն թե ինչ մաքրության ոսկի է և թե ում կողմից է առքորոշված տվյալ ոսկին։ Կնիքներ դնելն արժե 100- 300-ական դրամ։ Այդ գործընթացն իրականացնում է պետության կողմից լիցենզավորված մոտ 15 կազմակերպություն և անհատ ձեռներեց։ Կնիքների բացակայության դեպքում օրենքը սահմանում է 50 000 դրամի տուգանք։
Խալիկյանը նշեց, որ վերջին եռամսյակում ստուգվել է 21 տնտեսվարող սուբյեկտ։ Ամենամեծ տուգանքը կազմել է 350 000 դրամ, իսկ մեծ տուգանքների մասին բողոքները նա անհիմն համարեց։
Հարցիս, թե ինչո՞ւ են պատժվում ոչ թե անորակ հարգադրոշմողներն, այլ վաճառողները, Խալիկյանը նորից հղում արեց օրենքին, որում ասվում է՝ «եթե հարգադրոշմը և տարբերանիշը չի համապատասխանում նույն օրենքով նախատեսված պահանջներին, ապա այդ իրերի հարգորոշման պարտականությունը կրում է մանրածախ առուվաճառք իրականացնող անձը՝ իր հաշվին»։
«Եթե դուք գնաք հացի խանութ հաց առնելու, դա նույն բանն է, որ վաճառողը ձեզ ասի՝ ես ինչ գործ ունեմ, հացն են բերել անորակ։ Միևնույն է վաճառողն է պատասխանատվություն կրում։ այստեղ էլ նույն վիճակն է»,- ասաց Խալիկյանը։
Աշխատողներն էլ նշում են, որ իրենց հասանելիքը՝ գումարը վճարելն ու հարգադրոշմները ստանալն է, որակի մասին էլ, որ, օրինակ, ձիու պոչը ծուռ չլինի, թող գերատեսչությունն ու լիցենզավորված կազմակերպությունները մտածեն։