Բեռլուսկոնին հեռացվեց Իտալիայի Սենատից

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Հռոմում ելույթից հետո, 27-ը նոյեմբերի, 2013թ․

Իտալիայի Սենատը որոշում է կայացրել հեռացնել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին խորհրդարանից։

Պատճառը նախկին վարչապետի հարկային խարդախություններին մասնակցելն է, ինչի համար Բեռլուսկոնին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման:

Ինքը Բեռլուսկոնին որոշման կայացման օրը՝ նոյեմբերի 27-ը, որակել է դեմոկրատիայի սգո օր։

Այս որոշումից հետո Բեռլուսկոնին 6 տարի առաջադրվելու իրավունք չի ունենա: Չնայած դրան՝ 77-ամյա քաղաքական գործիչը դեռ գլխավորում է Forza Italia կուսակցությունը և, ինչպես սպասվում է, կշարունակի ազդեցություն ունենալ երկրի քաղաքական դաշտում։