ՄԱԿ-ի նոր բանաձևը պաշտպանում է օգտատերերին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովն այսօր մի բանաձև է ընդունել, որը կոչված է պաշտպանել ինտերնետի օգտատերերին միջամտությունից իրենց մասնավոր կյանքին, այդ թվում և հատուկ ծառայությունների կողմից, հաղորդում է AP գործակալությունը:

Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են բանաձևը, որը հավանաբար դեկտեմբերին հավանության կարժանանա ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից։