19.5 միլիարդ դրամ՝ Երևանի փողոցների ու մայթերի նորոգման համար

Երևանի քաղաքապետարանի շենքը երեկոյան

2013 թվականին Երևանում մայրուղիների և փողոցների կառուցման, հիմնանորոգման, ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ, փոսային նորոգման, հողային պաստառով ճանապարհների վերակառուցման, մայթերի վերանորոգման, ճաքալցման, դիտահորերի ծածկերի սալերի և ջրընդունիչ ցանցերի ուղղման և նորերի տեղադրման աշխատանքների համար ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով բոլոր տեսակի ֆինանսավորման աղբյուրները, ծախսվել է շուրջ 19.5 միլիարդ դրամ (մոտ 48․5 միլիոն դոլար): Այդ մասին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կատարվել են ավելի քան 2.5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատման աշխատանքներ: