Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանի որոշումը, համաձայն որի ՀՀ նախագահի թեկնածու, որպես «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանը մեղավոր էր ճանաչվել նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ պատվիրելու մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման:
Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հաջորդ քայլը Վճռաբեկ դատարան դիմելն է:
Առաջին ատյանի դատարանի որոշումից դժգոհ էր նաև տուժողը՝ Պարույր Հայրիկյանը:
Նա այսօր էլ նշեց, որ քաղհայցով պահանջել էր փոխհատուցել նյութական վնասը և ամբաստանյալներից բռնագանձել 43 մլն 424 ՀՀ դրամ:
Անուշ Մկրտչյան