Ռուսական ռազմաբազայի զորավարժարանները մաքրվեցին պայթյունավտանգ առարկաներից

Լուսանկարը՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ինժեներական ծառայության ստորաբաժանումները ավարտել են Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական համալիրների համատարած մաքրումը պայթյունավտանգ առարկաներից:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ամսվա ընթացքում հիշյալ համալիրներում և ռազմաբազայի հրաձգարաններում մաքրվել է ավելի քան 400 հեկտար տարածք, աշխատանքներում ներգրավվել են համապատասխան ստորաբաժանումների շուրջ 100 մասնագետներ, գործի է դրվել մեկ տասնյակից ավելի միավոր հատուկ և ռազմական տեխնիկա:

Հայտնաբերված ավելի քան 3 հազար պայթյունավտանգ առարկաները ոչնչացվել են տեղում: