Ծանր հանցագործությունների գործերով Բաքվի դատարանում այսօր ավարտվել է Սամիր Սանիևի և «Եվրատեսիլ - 2012» երգի մրցույթի նախօրեին Ադրբեջանում ծրագրված ահաբեկչությունների գործով մեղադրվող մյուս անձանց դատավարությունը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը Սանիևին և նրա հանցակիցներից երկուսին դատապարտել է ցմահ, մյուս ամբաստանյալներին՝ 9-ից մինչև 15 տարվա ազատազրկման:
«Եվրատեսիլ - 2012»-ի նախաշեմին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը չորս տասնյակ անձանց ձերբակալեց՝ պնդելով, որ խումբը սադրիչ-դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ էր ծրագրել՝ երկրում հասարակական-քաղաքական կայունությունը խախտելու նպատակով: Ըստ քննության նյութերի՝ այդ գործողությունների թվում էին ահաբեկչությունը պետության ղեկավարի դեմ, հարձակումները իրավապահ մարմինների դեմ, պայթեցումները սրբավայրերում, մի շարք բարձրակարգ հյուրանոցներում, Դրոշի հրապարակում և Baku Crystal Hall-ում, որտեղ անցկացվելու էր «Եվրատեսիլ»-ը: