Կիևում չորրորդ օրը չդադարող ժողովրդական հուզումները հնարավորության պատուհան են բացում Ուկրաինայի համար և պաշտոնական Կիևը կարող է վերանայել իր որոշումը, ըստ որի ԵՄ-ի հետ դադարեցվեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:
«Կարծիքներ կան, որ Վիլնյուսում Յանուկովիչը դեռ կարող է ստորագրել պայմանագիրը: Ես գտել եմ մի տեղեկություն, որտեղ գրված է, որ իբր թե նախագահը շարունակում է բանակցություններ անցկացնել Եվրամիության ներկայացուցիչների հետ: Էլի խոսքը գնում է ֆինանսական հարցերի ու հատուցման՝ այսպես ասած ինչ կլինի, եթե, ասենք, Ուկրաինան ստորագրի այդ պայմանագիրը և ճնշում կլինի Ռուսաստանի կողմից», - մեկնաբանեց նախկին դեսպանը:
Ըստ Բոժկոյի, այսօր առավոտյան Կիևի Եվրոպական հրապարակից ու Անկախության հրապարակից, ուր անժամկետ հանրահավաք են անցկացնում տասնյակ հազարավոր մարդիկ, ցուցարարները շարժվել են կառավարության շենք, շրջափակել այն և իշխանություններից պահանջում են Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
Կառավարության շենքը այժմ շրջափակված է ոստիկանական ուժերով, տեղի է ունեցել բախում ցուցարարների և իրավապահների միջև, սակայն, ըստ Բոժկոյի, շենքը շարունակվում է գտնվել շրջափակման մեջ:
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանի խոսքով, ընդդիմությունը պահանջում է նաև հրավիրել Ուկրաինայի խորհրդարանի արտահերթ նիստ (քանի որ խորհրդարանն այժմ գտնվում է երկշաբաթյա արձակուրդում), որպեսզի կրկին անդրադարձ արվի այն օրենքին, որը թույլ կտա բանտարկված Յուլյա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում, որով էլ կբացվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի կնքման ճանապարհը:
«Շատ կարևոր է, որ երեկ ընդդիմությունը հավաքել է բազմահազարանոց հանրահավաքը: Ասում են, որ նարնջագույն հեղափոխությունից հետո առաջին անգամ է, որ այնքան շատ մարդ է դուրս եկել Կիևի կենտրոնում՝ ավելի քան 100 հազար մարդ է հավաքվել: Դա նշանակում է, որ Ուկրաինայի ժողովրդի զգալի մասը պահանջում է, որ Եվրամիության հետ փաստաթուղթը պետք է ստորագրի Վիլնյուսում», - ասում է Ալեքսանդր Բոժկոն:
Ուկրաինայի արտգործնախարարությունում տևական ժամանակ Ռուսաստանի գծով դեպարտամենտի պետ աշխատած Ալեքսանդր Բոժկոյի կարծիքով, ձեռնամուխ լինելով Մաքսային միության ստեղծմանը, Մոսկվան մի նպատակ ունի՝ վերակենդանացնել Խորհրդային Միությունը, իսկ դա, նրա համոզմամբ, հետխորհրդային երկրների համար մահացու սպառնալիք է, քանի որ վերջիններս ուղղակի կզրկվեն իրենց անկախությունից ու պետականությունից:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ուկրաինայում ծագած ժողովրդական հուզումները իրենց ազդեցությունը կթողնեն գործընթացի վրա:
«Մինչև հիմա խաղի մեջ էին պուտինյան վարչակազմը, Յանուկովիչի վարչակազմը, եվրոպական երկրները: Այժմ խաղի մեջ է մտնում ուկրաինացի ժողովուրդը, և սա չի կարող իր հետևանքները չունենալ»,- նշեց քաղաքագետը:
«Ուկրաինայի դեպքում վերջնական որոշում դեռ կայացված չէ: Եթե դուք նկատել եք, Ուկրաինայի նախագահն ինչ ասաց՝ մենք չենք դադարեցնում այդ պրոցեսը, մենք ասում ենք, որ Վիլնյուսում չենք ստորագրի»,- ընդգծեց Գրիգորյանը:
Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ Ուկրաինայում ընթացող զարգացումները իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանում․ - «Ես համոզված եմ, որ այս պրոցեսները կազդեն մեր քաղաքական ուժերի վրա, առաջին հերթին այն ուժերի վրա, որոնք ավելի շատ ընդդիմադիր կեցվածք ունեն: Իրենք ստիպված կլինեն ավելի ակտիվ լինել, ավելի հստակ ասել իրենց դիրքորոշումը: Նշանակություն չունի՝ դա փոքր ազդեցություն ունեցող կուսակցություն է Հայաստանում, թե մեծ: Գլխավորը, որ իրենք ստիպված կլինեն շարժվել»: