Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում հայ սամբիստ, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը դարձել է աշխարհի չեմպիոն։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հիշեցնում է, որ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալների են արժանացել Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ): Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը` ոսկե, չորսը` բրոնզե:
Ֆեդերացիան նաև տեղեկացնում է, որ սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար` մարզաձևի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգևատրվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: