Կիրակի օրը Թբիլիսիում անցկացված «Վրացական երազանք» կուսակցության համագումարում կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու և իր գործունեությունը քաղաքացիական ասպարեզում ծավալելու մասին։
«Ես հեռանում եմ քաղաքականությունից՝ թողնելով շատ արդյունավետ կառավարություն»,- համագումարում հայտարարել է Իվանիշվիլին։
«Վրացական երազանքի» համագումարում կուսակցության նոր ղեկավար է ընտրվել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով իր ելույթում նշել է, որ կուսակցության առաջնահերթությունը կլինի սոցիալական ուղղվածություն ունեցող աջերի կառավարություն ստեղծելը։
Վերջին կես տարվա ընթացքում Իվանիշվիլին բազմաթիվ անգամներ է հայտարարել, որ նոր նախագահի երդմնակալությունից հետո կթողնի վարչապետի պաշտոնը և կհեռանա քաղաքականությունից։
Վրաստանի նոր նախագահի՝ Գիորգի Մարգվելաշվիլիի նոյեմբերի 17-ին տեղի ունեցած երդմնակալությունից հետո ուժի մեջ է մտել Սահմանադրության լրացումը, որով էականորեն կրճատվում են նախագահի լիազորությունները՝ հօգուտ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների։