Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների մեծ մասը հարթվել են

Իրանական կողմը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, Ժնև, 22-ը նոյեմբերի, 2013

Ժնևում այսօր անցնում են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ. վեց առաջատար տերությունների արտգործնախարարները հավաքվել են բանակցությունների իրենց իրանցի գործընկերոջ հետ:

Ինչպես «Ֆրանսպրես»-ին այսօր հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին, չնայած դեռևս առկա են տարաձայնություններ 2-3 կետերի շուրջ, սակայն կողմերը ավելի ու ավելի են մոտենում համաձայնագրի ստորագրմանը:

Ժնևում տեղի է ունեցել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: