Ռիգայի առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով հայաստանցի է մահացել

Որոնողական-փրկարարական աշխատանքները Ռիգայի «Մաքսիմա» առևտրի կենտրոնում, 22-ը նոյեմբերի, 2013թ.

Ռիգայում «Մաքսիմա» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Վերջին տվյալներով՝ Լատվիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ 36 մարդ։