Ուկրաինայում հայ զինվորի մասունքներ են հայտնաբերվել

Ուկրաինայի Վոլինսկի մարզի Կլևեցկ գյուղի մոտակայքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են անհայտ զինվորների մասունքներ:

«Որոնողական աշխատանքները թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ ամփոփված են նաև 1925 թվականին ծնված Սերգեյ Հարությունի Աղասյանի մասունքները: Սերգեյ Աղասյանը պատերազմից առաջ բնակվել է Երևանում, զորակոչվել է 1944 թվականին և նույն տարվա հուլիսին զոհվել Կովելյան ճակատամարտում», - ասված է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հաղորդագրությունում:

Սերգեյ Աղասյանի հարազատներին կամ նրա մասին տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 56-48-21 հեռախոսահամարով: