Ղարաբաղյան պատերազմի վետերանները, ովքեր ավելի քան 3 ամիս է հանրահավաքներ են անցկացնում Ազատության հրապարակում, այսօրվա հանրահավաքում հայտարարեցին, թե կհանդիպեն իշխանությունների հետ, եթե վերջիններս ընդունեն ու կիսեն իրենց տեսակետները։
Երեկ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կոչով դիմել էր պայքարի դուրս ելած ազատամարտիկներին՝ նրանց առաջարկելով հանդիպել ու խոսել։ Աճեմյանն ասել էր, թե ազատամարտիկները իրենց բողոքը նորից պետք է ներկայացնեն իշխանություններին, իսկ վերջիններս նրանց հաստատ կլսեն։
«[Ազատամարտիկների] Խորհուրդը կարող է մտնել յուրաքանչյուր կառույցի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ երկխոսության մեջ, եթե այդ կառույցները ընդունում են երկրում ստեղծված իրավիճակի ճգնաժամային լինելը և պատրաստ են գտնելու լուծումներ այդ իրավիճակից դուրս գալու ուղղությամբ», - այսօրվա հանրահավաքում հանրապետական Աճեմյանի կոչին արձագանքելով՝ ասաց ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը:
Իշխանություններին սուր քննադատության ենթարկող ազատամարտիկները կրկին խոսեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Նրանք դժգոհ են կառավարման որակից, կոռուպցիայից, արդարադատության պակասից։
Ազատամարտիկների պայքարին այսօր միացավ 1 ամիս առաջ ազատ արձակված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը։
«Մեր ներդրումն ունենանք վաղվա օրվան, ստեղծենք կայուն երկրի, իրավական երկիր», - իր ելույթում ասաց ակտիվիստը՝ հնչեցնելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ավանդական՝ «պայքար, պայքար, մինչև վերջ» կոչը:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ սոցիալական պայքարի դուրս ելած ազատամարտիկների այս թևը քաղաքական պահանջներ է ներկայացնում իշխանություններին՝ հայտարարելով, թե իրենց չի բավարարի ազատամարտիկների սոցիալական հարցերի լուծումը։ Նրանց են միացել ոչ իշխանական ուժերից Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունն» ու «Բարգավաճ Հայաստանը»։
Կուսակցությունների ներկայացուցիչների հետ ազատամարտիկները մի շարք հանդիպումներ են անցկացնում՝ իրենց խոսքով, երկրում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար։