Դրանց թվում են «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ, Երևանի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը և Գյումրի քաղաքի N 21 ռազմական ավանը:
Կառավարությունը այսօր համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն ռուսական կողմին է փոխանցվում Գյումրի քաղաքի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ:
Փաստաթղթով հայկական կողմին է փոխանցվում Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը:
Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը և ծրագրվել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար նախատեսվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ:
Փաստաթղթում չի նշվում, թե ուղղաթիռները հայկական բանակի՞ն են փոխանցվում, թե՞ ռուսական ռազմակայանին: Որևէ հստակ տեղեկություն չի տրվում նաև այն հարցին, թե ի՞նչ պայմանով են տարածքները փոխանցվում ռուսական կողմին:
«Հայ-ռուսական ռազմական համագործակցության զարգացման ընդհանուր պլանային գործընթացները ենթադրում են ռուսական ռազմաբազայի չափերի մեծացում, ինչի մասին հայ-ռուսական հրամանատարությունը բազմիցս նշել է», - մեկնաբանելով կառավարության որոշումը՝ ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակն ընդգծեց, որ «Էրեբունի» օդանավակայանում այս պահին համատեղությամբ ծառայում են հայ և ռուս զինծառայողներ և ենթադրվում է ռուսական կոնտինգենտի չափերի մեծացում: Հարցին, թե «Էրեբունի» օդանավակայանը հանձնվելո՞ւ է ռուսական կողմին, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Ոչ մի դեպքում «Էրեբունի» օդանավակայանը լիովին չի հանձնվելու որևէ ժամկետով, որովհետև «Էրեբունի» օդանավակայանում կան նաև հայկական ստորաբաժանումներ»:
Հայաստանում ռուսական զինուժի հետզհետե ավելացումը Հայաստանի կառավարությանը մտածելու տեղիք պետք է տա, ասում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը․ - «Ես գտնում եմ, որ դա չի ավելացնում անվտանգության աստիճանը Հայաստանի: Եթե Ռուսաստանը դաշնակից է, իհարկե, պիտի առաջին հերթին զենքով մատակարարի Հայաստանի բանակը: Վտանգը դա է, որ մեր տարածքում կան զորքեր, որոնք ուրիշի հրամանի տակ են: Պատմությունը հազար անգամ ցույց է տվել, որ այստեղ գոյություն ունի մեծ վտանգ»: