Ասկերանի ուղղությամբ դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ

ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: