Արթուր Աբրահամը «հանգիստ չի քնի», մինչև չվերադարձնի չեմպիոնական գոտին

Your browser doesn’t support HTML5

Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պարզապես միջանկյալ մարտ է համարում հոկտեմբերի 26-ին իր տարած վստահ հաղթանակը իտալացի Ջիովանի դե Կարոլիսի նկատմամբ: Աբրահամի խոսքով՝ իր ամենակարեւոր մարտը եւ հաղթանակը դեռ առջեւում է:
Փետրվարի 1-ին Արթուր Աբրահամը կմենամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, գերմանացի Ռոբերտի Շտիգլիցի հետ՝ վիճարկելու չեմպիոնական գոտին:

«Այս պահին դա իմ կյանքի ամենակարեւոր պահն է և անելիքը: Ես պետք է կարողանամ վերադարձնել այդ գոտին, որպեսզի կարողանամ գիշերները հանգիստ քնել»,- ասաց Արթուր Աբրահամը:

Աբրահամ-Շտիգլից մենամարտերի հաշիվը, հիշեցնենք, 1-1 է․ մի մենամարտ հաղթել է Աբրահամը, մյուսը՝ հայազգի բռնցքամարտիկի աչքի վնասվածքի պատճառով գրանցվեց Շտիգլիցի հաշվին: Այս երրորդ մարտը վճռորոշ կլինի WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնին որոշելու հարցում:

Բռնցքամարտիկն անկեղծացավ, որ եթե չհաղթի մենամարտը գուցե մտածի կարիերան ավարտելու մասին: