Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին սպասվող այցին ընդառաջ Գյումրիում մի շարք փողոցների հիմնանորոգում է սկսվել:
Մեծ թափով աշխատանքներ են սկսվել, մասնավորապես, «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհին․ մի կողմից տարիներով կուտակված աղբը, հողն ու փոշին են հեռացնում, մյուս կողմից՝ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները:
«Ասֆալտապատենք, որ մեր Պուտինը գա, սիրուն մտնի քաղաք, պտտվի գնա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընթացող շինարարությունը մեկնաբանեց թաղի բնակիչներից մեկը՝ հիշելով, օդանավակայան տանող ճանապարհի 2,5 կիլոմետրանոց հատվածը վերջին անգամ վերանորոգում էր տեսել ավելի քան քսան տարի առաջ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի այցի ժամանակ:
«Այս անգամ էլ մեր Սովետի թագավորը պիտի գա», - հավելեց մեր զրուցակիցը:
Առհասարակ՝ Գյումրիում Վլադիմիր Պուտինի ծրագրի մասին կարելի է պատկերացում կազմել՝ հետևելով շինարարական աշխատանքներին: Վերանորոգման աշխատանքներ են սկսվել, օրինակ, Աբովյան փողոցում՝ երկրաշարժի զոհերի հուշարձանի տարածքում: Նախատեսվում է, որ Վլադիմիր Պուտինն այստեղ երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ է դնելու:
Վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրիի դրամատիկական թատրոնում, որտեղ նախատեսվում է հայ-ռուսական տնտեսական ֆորում անցկացնել: Վերջին անգամ «Լինսի» հիմնադրամի միջոցներով էր թատրոնը հիմնանորոգվել և այստեղ 10 տարի է, ինչ այս ծավալի աշխատանքներ չէին իրականացվել:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հարցրեցինք, թե ի՞նչ է հայտնի Ռուսաստանի նախագահի առաջիկա այցից:
«Ճիշտն ասած վերջնական ինֆորմացիա չեմ կարող տալ, ես նույնպես վերջնական չգիտեմ: Գիտեմ, որ Հայաստան է գալիս, բայց թե Գյումրի՝ չգիտեմ», - ասաց քաղաքապետը:
Մեր հարցին՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով են իրականացվում թատրոնի շենքի և մի շարք փողոցների բարեկարգման աշխատանքները, Սամվել Բալասանյանը արձագանքեց․ - «Եթե մեր ընտանիքում հյուր է գալիս, պարզ է՝ պետք է մենք մեր քաղաքը ավելի պատշաճ կերպով ներկայացնենք: Բայց թե, քաղաքի միջոցներով չէ, հիմնականում, եթե ինչ-որ գործեր են կատարվում, տարբեր գերատեսչություններ են [ֆինանսավորում]: Ասենք՝ դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարությանն է՝ ինքն է անում, քաղաքի հատվածները, որոնք մերն են, մենք ենք անում: Կան նաև ասֆալտապատման որոշ աշխատանքներ, որոնք անում է տրանսպորտի նախարարությունը»: