ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան հույս է հայտնել, որ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու բարձր մակարդակի ապագա երկխոսությունը դրական լիցք կհաղորդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին:
«ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Գտնում ենք, որ ադրբեջանական և հայկական կողմերի միջև բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը և դրական լիցք կհաղորդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին», - ասված է Լեոնիդ Կոժարայի հայտարարությունում, որը տարածել է Ուկրաինայի արտգործնախարարությունը:
Հայտարարությունում նաև նշված է․ - «Ուկրաինայում համոզված են, որ նման բանակցությունները երաշխիք են՝ վերականգնելու խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև նոր հնարավորություն են բացում տարածաշրջանային համագործակցության համար: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պարբերաբար երկխոսություն անցկացնել՝ հասնելու համար հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Կիևում է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Երեկվա հանդիպումից հետո, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բանակցությունների կայացմանը աջակցած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի դիվանագիտական աղբյուրը իրենց ասել է, որ հանդիպումը թույլ կտա ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային գործընթացը: Դիվանագետը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, թե բարձր մակարդակի հանդիպումը շատ հաջող ավարտվեց, նախագահների հանդիպումը շատ լավ է անցել: Նա նշել է, որ այս հանդիպմանը ոչ մեկը ճեղքում չէր ակնկալում, բայց այն, որ հաջողվեց բարձր մակարդակում վերականգնել բանակցությունները, արդեն լավ է: Հարաբերությունների վերբեռնման փորձը բավականին հաջող էր, ԻՏԱՌ-ՏԱՍԱ-ի փոխանցմամբ՝ ասել է բանակցային գործընթացում ներգրավված դիվանագետը: