Ադրբեջանական հայտնի «սև ցուցակը» թերևս համալրվի ևս մեկ հայտնի անունով. Պլասիդո Դոմինգո կրտսերը Լեռնային Ղարաբաղում էր։
Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին երևանյան համերգներից առաջ ցանկություն էր հայտնել նախ ելույթ ունենալ Ստեփանակերտում։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ։ Սա երկիր է, որն ես ծանոթ չեմ, բայց որն այսքան հարուստ մշակույթ ունի։ Հանդիսատեսը ֆանտաստիկ էր, մարդիկ էլ բարյացակամ»,- ասում է Դոմինգո կրտսերը և հավելում, որ ցանկություն ունի նորից լինել Ղարաբաղում, բայց ոչ թե համերգային ծրագրով, այլ պարզապես վայելելու երկիրը։
Ստեփանակերտ այցելելուց առաջ Երևանում լրագրողների հետ զրույցում իսպանացի տենորը մտավախությամբ հարցրել էր, թե կարո՞ղ է իրեն Ղարաբաղում ոստիկանական բաժանմունք տանեն, բայց և մխիթարելով իրեն ասել էր, թե «ես դեմ չեմ, մի բարձ տան, վերմակ, սուրճ ու ծխախոտ, ես իմ օրը կանցկացնեմ այնտեղ»։ Եվ արդեն Ստեփանակերտում երաժիշտը սուրճն ու ծխախոտը ոչ թե ոստիկանական բաժանմունքում է վայելել, այլ նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում։
Այսօր առավոտյան Դոմինգո կրտսերը շրջել է Շուշիում, ծանոթացել քաղաքի մշակութային կյանքին, ժենգյալով հաց կերել, ապա շտապել ծառ տնկելու։ Նա ոչ միայն արմատներ է գցել Ղարաբաղի հողում, այլև ձախ մատի ոսկե մատանին։
2010 թվականին «Լատինական Գրեմմի» մրցանակաբաշխությունում «Տարվա մարդ ճանաչված» իսպանացի տենորը խոստացել է վերադառնալ Ղարաբաղ դստրերի և ընկերների հետ։