Դավութօղլուն և Քերին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կայանալիք բանակցությունների օրակարգում ընդգրկված է նաև ղարաբաղյան հակամարտության թեման:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:

Թերթի տեղեկություններով, Ահմետ Դավութօղլուն կփորձի համոզել Միացյալ Նահանգներին` նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններին: