Նոյեմբերի 14-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում կատարված սպանության գործով ձերբակալվել է Նժդեհ Ենոքյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
Անցած հինգշաբթի օրը ժամը 14։45 հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, որը ճանապարհին մահացել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի 16-րդ փողոցի թիվ 6 տան դիմաց «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի միջից անհայտ անձը չպարզված հրազենից կրակոց է արձակել 41-ամյա Արմեն Եփրեմյանի վրա և դիմել փախուստի:
Կատարվել են դեպքի վայրի զննություն, անհրաժեշտ ու անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ու քննչական այլ միջոցառումներ և նույն օրը ժամը 20-ին հանցագործությունը կատարելու կասկածանքով Հայկավան գյուղում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ենոքյանը:
Ավելի ուշ «Արմավիր» բժշկական կենտրոնից ստացվել է ևս մեկ ահազանգ. դարձյալ հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել նույն` Սարդարապատ գյուղի բնակիչ Ք. Ավետիսյանը: Նա հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է հայրենի գյուղում` ժամը 14-ի սահմաններում։ Ոստիկանները պարզել են, որ Ավետիսյանը վնասվել էր նույն կրակոցից, որով սպանվել էր Արմեն Եփրեմյանը, քանի որ գտնվել էր տուժողի կողքին:
Հանցագործության գործիք ողորկափող հրացանը առգրավված է, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանման վայր, իսկ Նժդեհ Ենոքյանը ձերբակալված է:
Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի՝ սպանություն, և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք, հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Հայաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ Սարդարապատ գյուղում սպանված Արմեն Եփրեմյանը քրեական հեղինակություն էր՝ «Թեփ Արմեն» մականունով, իսկ սպանությունը, ամենայն հավանականությամբ, կատարվել է վրեժխնդրության հողի վրա։