Ալիևը մեկնում է Կիև

Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Ուկրաինա։

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով կատարվող այցի շրջանակներում երկու պետությունների ղեկավարները քննարկելու են երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության խորացման, երկկողմ հարաբերությունների ընդլայնման, էներգետիկայի և ենթակառուցվածքների, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հարցեր։

Այցի շրջանակներում կանցկացվի Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների խորհրդի չորրորդ նիստը, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր։

Նախատեսված են Ալիևի հանդիպումները նաև Ուկրաինայի վարչապետի և Գերագույն ռադայի նախագահի հետ։