Նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի հարցում դեռ հստակ չէ։
Երկու շաբաթից քիչ է մնում Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Հայաստանի որոշումը հստակ է` սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ հանրապետությունն անդամակցում է Մաքսային միությանը և հետագայում կներգրավվի Եվրասիական տնտեսական համագործակցության ձևավորման գործընթացում։
Մոլդովան և Վրաստանը, չնայած Ռուսաստանի բանեցրած ճնշումներին, միանշանակ շարունակում են եվրաինտեգրման քաղաքականությունը։
«Եվրոպայի վերջին դիկտատորի» համբավ ունեցող Ալեքսանդր Լուկաշենկայի վարչակարգի հետ Բրյուսելում այսօրվա դրությամբ որևէ իրական համագործակցություն չեն պատկերացնում։ Իսկ Ադրբեջանին այս փուլում միայն վիզաների դյուրացումն է հետաքրքրում։
Գագաթնաժողովի ինտրիգը Ասոցացման պայմանագրի հարցում Կիևի ընդունելիք վճիռն է։ Ուկրաինան հասել է աշխարհաքաղաքական ճակատագրական խաչմերուկի։ Եվրամիության վերլուծաբանները չեն էլ թաքցնում, որ Արևելյան գործընկերության վեց երկրներից առավել մեծ կարևորություն է տրվում հենց Ուկրաինային։
Բայց այդ երկրին Մաքսային միություն հրավիրելու ջանքեր է գործադրում նաև հզոր Ռուսաստանը։ Արդյո՞ք եվրոպացի և ուկրաինացի դիվանագետների ավելի քան 5 տարվա բանակցային աշխատանքն ապարդյուն կլինի։
Անցած երկու շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առնվազն երեք գաղտնի հանդիպում է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։
«Եվրամիությունը շատ ճիշտ դիրք ունի առ այն, որ չկա պահեստային տարբերակ, որ եթե Վիլնյուսում ստորագրում չլինի, ապա պահը կհամարվի բաց թողնված»,- ասել է Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի ավագ փորձագետ Էնդրյու Ուիլսոնը։
Լեհաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի գծով Եվրամիության բանագնաց Ալեքսանդր Կվասնևսկին ասել է, որ եթե Վիլնյուսում պայմանագիր չստորագրվի, ապա դրա ստորագրումը կհետաձգվի տարիներ տևող անորոշ ժամանակով։
Կիևի ընդունելիք որոշումը շատ կարևոր է և’ Մոսկվայի, և’ Բրյուսելի համար։ Եվրոպական միությունը ամեն կերպ ցանկանում է ապացուցել, որ չնայած ընդարձակումից և համաշխարհային տնտեսական ճգնաժամից բխող բարդություններին` միևնույն է գրավիչ է և շարունակելու է «ամբողջական և ազատ Եվրոպա» կայացնելու քաղաքականությունը։
Ուկրաինան անհրաժեշտ է նաև Ռուսաստանի նախագահի փայփայած Եվրասիական միությունը կայացնելու համար։
«Դա առանցքային արժեք է Պուտինի համար, դա է Մաքսային միությունը Եվրասիական միությանը վերածելու բանալին։ Բացի այդ, դա նաև անհրաժեշտ է Պուտինին և նրա ընկերներին` Ուկրաինայում ռուսական բիզնես շահերն առաջ տանելու համար»,- ասել է փարձագետ Ուիլսոնը։
Նրա համոզմամբ՝ Եվրասիական միությունն առանց Ուկրաինայի կդառնա պարզապես ասիական ծրագիր։
Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին փոխվարչապետ Բորիս Նեմցովի համոզմամբ, Մոսկվան Ուկրաինայից չի հրաժարվի, նույնիսկ եթե Ուկրաինան ստորագրի Ասոցացման պայմանագիրը։
«Ասոցացման պայմանագրի ստորագրումը բարդ որոշում է, այն ցավագին կլինի Ուկրաինայի համար առաջին տարիներին։ Բայց վաղ թե ուշ նրանք պետք է հաղթահարեն այդ դժվարությունները, և ավելի լավ է վաղ, քան ուշ։ Ակնհայտ է, որ Պուտինը պատժամիջոցներ կսահմանի։ Առևտրային պատերազմներ կսկսվեն, հայտնի չէ, թե ինչ կլինի գազի մատակարարման հետ, ոչ ոք չի ասում, թե հեշտ կլինի, բայց դժվարությունների հաղթահարումն անխուսափելի է»,- ասել է Նեմցովը։
Պուտինի և Յանուկովիչի դռնփակ հանդիպումերն ակամա ստիպում են հիշել Հայաստանի մասին, երբ սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը շատելի համար անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, չնայած այն հանգամանքին, որ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումն արդեն գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել էր։
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն Ուկրաինայի առաջնահերթ խնդիրն է։ Նա նշել է, որ Մոսկվայի սահմանած պատժամիջոցների արդյունքում մեկ քառորդով նվազել է ուկրաինական ապրանքների արտահանումը Ռուսաստան, ինչը ծանր հարված է հասցրել Ուկրաինայի տնտեսությանը։
Չնայած Եվրոպայի պնդումներին, Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն ռադան, չի համաձայնեցրել անազատության մեջ գտնվող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին արտասահման թողնելու խնդիրը, իսկ Յանուկովիչը չի ցանկանում դա ապահովել նախագահական հրամանագրով։
Ուկրաինայում համախմբվում են ռուսամետ ուժերը։ Պուտինի բարեկամի համբավն ունեցող նախկին պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկը ստեղծել է «Ուկրաինայի ընտրությունը» կազմակերպությունը, որն ակտիվ աշխատում է Ասոցացման պայմանագրի ստորագրման դեմ։
Օրինակ, կազմակերպությունը տեղադրում է պաստառներ այսպիսի գրությամբ «Ասոցիացիան Եվրամիության հետ նշանակում է միասեռականների ամուսնությունների օրինականացում»։
Բայց Յանուկովիչի վրա ոչ միայն Պուտինն է ճնշում բանեցնում։ Ուկրաինայի օլիգարխներից շատերին սարսափեցնում է Կրեմլին ենթարկվելու հեռանկարը և նրանք նախագահին հորդորում են չշեղվել եվտրաինտեգրման ճանապարհից։
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Կիրիլ Կոկտիշի համոզմամբ, ուկրաինացի գործարարները ռուսներից պաշտպանվելու համար են ձգտում դեպի Եվրոպա։
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ընդդիմադիր պատգամավոր Վիտալի Կլիչկոն ուկրաինացիներին հորդորում է նոյեմբերի 24-ին մասնակցել բազմակուսակցական հանրահավաքին և սատարել եվրաինտեգրման գաղափարին։
Հոկտեմբերին անցկացվել է հարցում, որի արդյունքների համաձայն, Ուկրաինայի բնակիչների 45 տոկոսը եվրաինտեգրման կողմնակից է, 14 տոկոսը` Մաքսային միության։
Վիկտոր Յանուկովիչի ղեկավարած Ռեգիոնների կուսակցության անդամների գրեթե կեսը համոզված է, որ Ուկրաինայի ապագան Եվրոպան է։
Ո՞ր ճանապարհը կընտրի Յանուկովիչը։ Նա երկար լռելու հնարավորություն չունի` վերջնաժամկետը նոյեմբերի 28-ից 29-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն է։