Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին օգտվել ստեղծված հնարավորությունից` նոր լիցք հաղորդելով ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին Վաշինգտոնում երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։
«Արձանագրված դրական զարգացումներից կուզեմ նշել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի այս ամիս կայանալիք հանդիպումը` առաջինը գրեթե երկու տարվա ընթացքում: Նրանք հնարավորություն ունեն խնդրի կարգավորման շուրջ համակողմանի բանակցություններ անցկացնել: Մենք կոչ ենք անում նախագահներին առաջիկա բանակցությունների ընթացքում համարձակ և ստեղծագործ մոտեցում ցուցաբերել», - նշել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Նուլանդի այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում գործող հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում` Ատլանտյան խորհրդում կայացած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Արևելյան Եվրոպայում ծավալվող զարգացումներին:
Բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը Վաշինգտոնում կայացած այս քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության՝ այս ամսվա վերջին կայանալիք գագաթնաժողովին: Նշենք, սակայն, որ առաջիկա համաժողովի համատեքստում Նուլանդը որևէ կերպ չի հիշատակել Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Հայաստանը:
«Եվրամիության Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ կարող եմ նշել, որ սա պատմական պահ է Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար: Այս պետությունները առաջընթաց են արձանագրել իրավունքի գերակայության, ժողովրդավարության, ազատ շուկայական տնտեսության ձևավորման ճանապարհին, որպեսզի կարողանան համապատասխանել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Համապարփակ ու խորը ազատ առևտրի գոտու ձևավորման համար անհրաժեշտ կոշտ պահանջներին: Միացյալ Նահանգները ողջունում է այս պետությունների եվրոպական ընտրությունը` ցանկանալով, որ այս երեք երկրները ազատ առևտրի և ազատ վիզային ռեժիմի միջոցով ավելի ամուր կերպով կապված լինեն եվրոպական ընտանիքի հետ», - նշել է Նուլանդը՝ հատուկ անդրադառնալով այն իրավիճակին, որ ստեղծվել է Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ։
«Ուկրաինային մնացել է կատարել վերջին երեք քայլը՝ Եվրամիության պահանջներին համապատասխանելու համար: Խոսքը ընտրական և դատական օրենսգրքերի բարեփոխման, ինչպես նաև նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին բուժման նպատակով ազատ արձակելու մասին է: Մենք միանում ենք Եվրամիությանը՝ կոչ անելով Ուկրաինայի իշխանություններին պատմական ընտրություն կատարել հանուն երկրի 45 միլիոն բնակիչների` առաջնորդվելով սեփական երեխաների ապագայով, այլ ոչ թե նախկինում տեղ գտած վիրավորանքի զգացումով», - նշել է Պետդեպերտամենտի պաշտոնյան: