Վանաձորի բուհերի հարցը հանվեց կառավարության նիստի օրակարգից

Վանաձորի կենտրոնական հրապարակը, արխիվ

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվեց Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միավորման հիման վրա Վանաձորի պետական համալսարանի ստեղծման հարցը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցը ուղարկվել է լրացուցիչ քննարկման:

Վանաձորում երեկ ուսանողները ցույց էին անցկացնում՝ բողոքելով սպասվող փոփոխության դեմ:


Սարգիս Հարությունյան