Մոսկովյան պարբերականը ծավալում հոդված է նվիրել ադրբեջանցի գրողին:
«Ես չէի ցանկանա կյանքից հեռանալ առանց հայերի ու ադրբեջանցիների հաշտեցումը տեսնելու», - մոսկովյան “Русский Репортер” հանդեսին տված հարցազրույցում ասում է հայտնի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին:
Մոսկովյան այս հանդեսի թղթակիցը Այլիսլիին հանդիպելու նպատակով հատուկ մեկնել էր Ադրբեջան՝ ի վերջո «Քարե երազներ» վեպի հեղինակին ծավալուն մի հոդված նվիրելով:
Դրանից մասնավորաբար տեղեկանում ենք, որ 1990 թվականի Բաքվի ջարդերի և հայտնի Ագուլիս գյուղի մասին պատմող այս ստեղծագործությունը Այլիսլին որոշել է լայն հանրությանը ներկայացնել այն բանից հետո, երբ սկսվել է հունգարական բանտից Ադրբեջան վերադարձած Ռամիլ Սաֆարովի հերոսացման քարոզչական արշավը:
«Ադրբեջանական հեռուստաալիքները օրեր շարունակ ցույց էին տալիս, թե ինչպես է Սաֆարովը ծաղիկներ դնում Հեյդար Ալիևի գերեզմանին և համեստորեն շնորհակալություն հայտնում համերկրացիներին` աջակցության համար: Տեսնելով այս ամենը՝ ադրբեջանական գրականության կենդանի դասական Աքրամ Այլիսլին որոշեց "Дружба Народов"-ի խմբագրություն ուղարկել մի ստեղծագործություն, որ վեց տարի շարունակ գրասեղանի դարակում էր», - գրում է “Русский Репортер”-ի թղթակիցը:
«Երբ ես գրեցի գիրքը, որոշեցի` չեմ տպագրելու այն: Հետագայում, սակայն, մտածեցի` որքան էլ դժվար լինի, հարկավոր է ընդդիմանալ այն ամենին, ինչ տեղի է ունենում», - ասում է Այլիսլին:
«Ամենազարմանալին այն է, որ համեստ այս գործի հրատարակումից հետո հայերը մեզ շատ ավելի լավ են սկսել վերաբերվել: Ճիշտ է, այնտեղ էլ արկածախնդիրներ կան, որ կցանկանային, որ ինձ սպանեն, որպեսզի վայրենի ժողովրդի կերպար ստեղծվի: Բայց մտավորականությունը, հասարակ մարդիկ կարծես փափկեցին ու սկսեցին շնչել: Մյուս կողմից, իհարկե, այս գիրքը ես գրել էի ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար», - նշում է արձակագիրը:
Պատմելով իր դեմ ծավալված հալածանքների մասին` ադրբեջանցի գրողն ասում է․ - «Ինչ ասես իմ մասին չասացին: Ասում էին՝ «եկեք ստուգենք Աքրամի արյունը», թեև շատ էլ լավ գիտեն, որ ես զտարյուն թուրք եմ: Ասում էին, թե իմ նպատակը Նոբելյան մրցանակ ստանալն է, կարծես ես ապրանք եմ բերել շուկա»:
«Ամենաազգայնականն այն մարդիկ են, ովքեր կյանքում հայերին չեն էլ տեսել: Եթե գաղափարախոսները ասեն` հարկավոր է կարգավորել հարաբերությունները, երեկոյան կողմ ժողովուրդն արդեն այլ կերպ տրամադրված կլինի: Ժողովուրդն էլ պակաս ծախուն չէ», - անկեղծանում է ադրբեջանցի գրողը` նկատելով․ - «Բայց այստեղ մեկ այլ խնդիր էլ կա․ այն պահին, երբ Հայաստանի նախագահը կամ մեր նախագահը որոշեն փոխզիջման գնալ՝ կկորցնեն իշխանությունը»:
Հավելենք, որ “Русский Репортер”-ի թղթակիցը Այլիսլիի հետ Բաքվում զրուցելուց բացի մեկնել է նաև գրողի հայրենի Այլիս՝ նախկին Ագուլիս գյուղը, որտեղ էլ նրան բերման են ենթարկել և մոտ երեք ժամ հարցաքննել Նախիջևանի ինքնավար հանրապետության ազգային անվտանգության նախարարության աշխատակցիները: «Երեք ժամ շարունակ տեղական ԿԳԲ-ի աշխատակիցը Իլհամ Ալիևի երեք լուսանկարներով զարդարված տաղտկալի աշխատասենյակում փորձում էր պարզել` արդյոք ես հայկական լրտես եմ, թե՝ ոչ», - գրում է “Русский Репортер”-ի թղթակիցը: