Միացյալ Նահանգներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Վիեննա՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին: Այդ մասին համանախագահը գրել է Twitter-ում:
Ամերիկացի դիվանագետը տեղեկացնում է, որ պատրաստվում է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բաերի, այլ պատվիրակությունների հետ:
Նոյեմբերի սկզբին Մինսկի խմբի համանախագահները այցելեցին տարածաշրջան և ստացան ամսվա վերջին հանդիպելու՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համաձայնությունը: