Ղարաբաղյան խնդրում պաշտոնական Անկարայի վերջին նախաձեռնությունը Բաքվում բավական հակասական արձագանքի է արժանանում:
Հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Թուրքիան պարզապես ստիպված է հանդես գալ նոր առաջարկներով` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շուրջ սպասվող զարգացումները:
«Թուրքիան, կարծում եմ, հոգնել է Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի` ընդհանուր առմամբ ոչ այնքան հաջողված արտաքին քաղաքականության պոչից կպած քարշ գալու իրողությունից: Թուրքերի համբերությունը սպառվում է: Նրանք նոր նախաձեռնությունների կարիք ունեն: Մոտենում է 2015 թվականը, որը Թուրքիայի դեմ կօգտագործվի թե՛ Հայաստանի, թե՛ եվրոպական մի շարք պետությունների կողմից: Սա է պատճառը, որ Թուրքիան ցանկանում է կանխել իրադարձությունների նման զարգացումը` ցանկանալով մինչ այդ վերակենդանացնել սահմանի բացման և հարաբերությունների բարելավման մասին հայ - թուրքական համաձայնագրերը», - նշել է Ալիզադեն:
Վերլուծաբանի կարծիքով, սակայն, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` Բեռնում հնչեցրած առաջարկի առանցքային կողմը Ղարաբաղին հարող այն շրջանների քանակն է, որոնք ազատագրելու դեպքում կբացվի հայ - թուրքական սահմանը:
«Ադրբեջանական դիվանագիտությունը որպես հիմք է ընդունում յոթ շրջանների ազատագրումը: Դավութօղլուն առաջարկում է սահմանը բացել հինգ շրջանների ազատագրման դիմաց: Այս ֆոնին ադրբեջանցի դիվանագետները մտավախություն ունեն, որ հինգ շրջանների ազատագրման դեպքում հարցը կկորցնի հրատապությունը, և միջազգային հանրությունը խնդիրն ընդհանուր առմամբ լուծված կհամարի: Ադրբեջանական ղեկավարության` հարցը ռազմավարական տեսանկյունից դիտարկելու անկարողությունը բարդացնում է Թուրքիայի վիճակը, որը հայ - թուրքական հաշտեցման հարցը շաղկապել է ղարաբաղյան կարգավորման հետ», - նշել է Ալիզադեն` միաժամանակ Դավութօղլուի առաջարկը դրական գնահատելով:
Մեկ այլ բաքվեցի վերլուծաբանի` Վաֆա Գուլուզադեի տեսակետը տրամագծորեն հակառակն է:
«Թուրքիան փորձում է իր խնդիրները բարդել Ադրբեջանի վրա: Անկարան ինքը Հայաստանի հետ լուրջ խնդիրներ ունի, և կենտրոնանալով ղարաբաղյան հիմնախնդրի վրա՝ թուրքերը Ադրբեջանի վրա են բարդում այդ հարցերը: Ես սա ընկալում եմ որպես ուշադրություն շեղելուն միտված քայլ: Թուրքիայի նախաձեռնությունները լավատեսություն չեն ներշնչում», - պնդել է Գուլուզադեն` հավելելով․ - «Ասենք, Հայաստանը համաձայնեց ազատագրել հինգ շրջանները: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում Լեռնային Ղարաբաղին»:
Գուլուզադեի համոզմամբ՝ եթե Անկարան ցանկանում է լուծել ղարաբաղյան հիմնահարցը, պետք է բանակցի Ռուսաստանի հետ: «Առանց նման կոնկրետ քայլերի թուրքական կողմի այս նախաձեռնությունը առավելապես PR ակցիա է հիշեցնում», - նշել է նա:
Մոսկվայի դերակատարության առումով Գուլուզադեի հետ համաձայն է նաև Զարդուշտ Ալիզադեն:
«Ղարաբաղյան հիմնախնդիրը Ռուսաստանի ազդեցության գոտում է: Ռուսաստանը չի ցանկանում, որ այս խնդրի լուծման առումով որևէ տեղաշարժ լինի, եթե դա չի ամրապնդում իրենց դիրքերը Հարավային Կովկասում: Դիրքերի ամրապնդումն էլ Մոսկվայում հետևյալ կերպ են ընկալում՝ ռուսական ստորաբաժանումները պետք է բացահայտորեն տեղակայվեն Ղարաբաղում՝ որպես խաղաղապահներ», - նշել է Ալիզադեն:
Նրա համոզմամբ, սակայն, Դավութօլուի առաջարկը կյանքի չի կոչվի: «Ենթադրում եմ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կընդդիմանան այս նախաձեռնությանը», - հայտարարել է Ալիզադեն: