Ժամանակավոր միգրացիայի մասին փաստաթուղթ Վրաստանի և Ֆրանսիայի միջև

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլի, արխիվ

Վրաստանի և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարները ստորագրել են համաձայնագիր երկու երկրների միջև ժամանակավոր միգրացիայի վերաբերյալ։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ Իրակլի Ղարիբաշվիլիի և Մանյուել Վալսի ստորագրած փաստաթուղթը «պետք է նպաստի օրինական միգրացիային և օրինական ճանապարհով Ֆրանսիա ներգաղթած վրացիների համար ապահովի աշխատանքի տեղավորվելու լրացուցիչ հնարավորություններ»։

Երկու նախարարների հանդիպումը կայացել է Փարիզում։