Հայկական հետքերը՝ քողարկված թուրքական դրոշի ներքո
Your browser doesn’t support HTML5
Ստամբուլում հայկական ազգանունները, հետքերը կամ ցուցատախտակները հիմնականում քողարկված են թուրքական դրոշի ներքո: 1886-ին հիմնված Կենտրոնական հայկական վարժարանի ճակատին Թուրքիայի դրոշն է, ներսում` աթաթուրքի դիմանկարը: Պօլսի այս ավագ դպրոցի տնօրեն Սիլվա Կույումջյանն ասում է` իրենք թուրքահպատակ են: