Իշխան Զաքարյանը ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ

Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովը այսօրվա նիստում ձայների 88 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ Իշխան Զաքարյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ:

Ընդդիմադիր բոլոր խմբակցությունները դեմ էին Զաքարյանի թեկնածությանը:

Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր մինչև այս տարվա հոկտեմբերի 5-ը, երբ լրացավ նրա պաշտոնավարման վեցամյա ժամկետը, ինչից հետո նախագահ Սերժ Սարգսյանը վերստին խորհրդարանին ներկայացրեց նրա թեկնածությունը:


Աստղիկ Բեդևյան

Մանրամասները տե՛ս այստեղ: