ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ:
Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք՝ Մաշտոցի պողոտայի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 14 մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդավածի 1-ին և 2-րդ մասերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր և վտանգավոր բռնություն գործադրելը)։ Ձերբակալվածներից 6-ը ազատ էին արձակվել։