Ֆիլիպիններում մոլեգնում է «Հայան» թայֆունը

«Հայան» թայֆունը մոտենում է Ֆիլիպինների ափերին, 7-ը նոյեմբերի, 2013թ․

Ֆիլիպինների կենտրոնական կղզիներում մոլեգնում է «Հայան» անվանումը ստացած թայֆունը, օվկիանոսի ալիքների բարձրությունը հասնում է 5 մետրի:

Երկրի 20 շրջաններում տարհանվել է մոտ 1 միլիոն մարդ: Դադարեցվել են լաստանավային փոխադրումները, հետաձգվել են տեղական մոտ 200 թռիչքներ, դադարեցվել են նաև մերձքաղաքային ավտոբուսային երթուղիները:

Քամին պոկել է շենքերի տանիքներ: Երկրի կենտրոնում փակվել են դպրոցներ, գրասենյակներ, խանութներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: